20/03/2013 09:56
Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը նվազել է
«Հայկական ժամանակը» մեջբերում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները, ըստ որոնց` այս տարվա հունվար ամսին Թուրքիա է այցելել Հայաստանի 2600 քաղաքացի:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նվազել է 67-ով կամ 2.5 տոկոսով: Ինչ վերաբերում է 2012 թվականին, ապա անցյալ տարի Թուրքիա է այցելել 70 հազար 956 հայաստանցի: