20/03/2013 09:14
Մարզպետների հրաժարականի հարցը օրակարգում է
Ընտրությունների արդյունքներով պայմանավորված, մարզպետների հրաժարականների շարքն առայժմ սահմանափակվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանով, թեև շատերին էր սպասվում նույն ճակատագիրը:
«Հրապարակը» պարզել է, սակայն, մարզպետների հարցը դեռ օրակարգում է, պարզապես դրան որոշել են անդրադառնալ երդմնակալությունից հետո:
Խոսվում է, որ Գիզիրյանին կհաջորդի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեդյանը՝ Լոնդիկը: Անգամ հայտնի է նրան փոխարինողի անունը՝ ՀՀԿ-ական, բռնցքամարտիկի հակումներ ունեցող, Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը, որը վերջերս հակասություններ ուներ կառավարության հետ, քանի որ խոչընդոտել էին ՀԷԿ կառուցելու նրա ծրագիրը:
Խոսակցություններ կան, որ մարզպետի պաշտոնի համար պատգամավորը հարկադրված է որոշակի բիզնես զոհողությունների գնալ՝ հրաժարվել սեփական լճերից և ՀԷԿ կառուցելու մտադրությունից, որպեսզի պաշտոնը ստանձնելիս խոցելի չլինի: