20/03/2013 13:23
Վարդան Սեդրակյանի փաստաբանը կդիմի ՀՀ վճռաբեկ դատարան
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբանը կդիմի ՀՀ վճռաբեկ դատարան: Այս մասին տեղեկացնում ենք «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
«Երեկ Վարդան Սեդրակյանի հետ ունեցած իմ քննարկման արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել վճռաբեկ բողոք՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ:
Պարզաբանում ենք նաև, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը դեռևս չենք ստացել, ուստի վճռաբեկ բողոք բերելու ճշգրիտ ժամկետները հայտնի չեն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում` Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված
Վ. Սեդրակյանի կալանավորման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել
Վ. Սեդրակյանի փաստաբան. Գրեթե վստահ եմ, որ խափանման միջոցը չի փոխվի