20/03/2013 09:17
Վարդան Այվազյանն իրեն օլիգարխ չի համարում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը իրեն օլիգարխ չի համարում:
«Հայտնի է, սակայն որ, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը իր պաշտոնավարման տարիներին, օգտագործելով պաշտոնը, հանքեր, այդ թվում՝ երկաթի հանք է սեփականացրել»,-գրել է «Ժամանակը»:
«Ինձ ասում եք՝ օլիգարխ եք, հանքեր ունեք: Եթե ունեմ, ցույց տվեք»,- թերթի թղթակցի հետ զրույցում հակադարձել է Այվազյանը: