21/03/2013 11:49
Տ. Սարգսյան. Հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է ութ տոկոսանոց անկում
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները, որտեղ նշվում է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը երկնիշ է, սակայն դեռևս կան խնդիրներ:
Վարչապետը հաղորդեց, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել, սակայն մտահոգություն հայտնեց շինարարության ոլորտի ցուցանիշներից. Հունվար-փետրվար ամիսների արձանագևվել է ութ տոկոսանոց անկում:
Շինարարության ոլորտում աճ գրանցելու համար, վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին հանդիպում կազմակերպել քաղաքաշինության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտի պետական ծրագրերը, որոնք կապահովեն այս տարի շինարարության ոլորտում աճի բարձր տեմպ: