21/03/2013 09:20
Էներգետիկայի նախարարը չի՞ հերքել, որ «Քիմպրոմ» գործարանն իրեն է պատկանում
Էներգետիկայի նախարար Արման Մովսիսյանը «Ժամանակի» հետ զրույցում չի հերքել այն, որ Վանաձորի «Քիմպրոմ» գործարանը պատկանում է իրեն: Գործարանի սեփականության վերաբերող հարցին նա խուսափողական պատասխան է տվել. «Գիտեք մի քանի օր առաջ էլ կարդացի որ, Ուկրաինայի մետալուրգիայի 70 տոկոսն էլ է ինձ պատկանում: Ընդամենը ուրախ կլինեի»:
Հարցին՝ Իսկ Ռուսաստանի կողմից Հայաստան արտահանվող գազի գնի թանկանալու է, թե ոչ, Մովսիսյանը պատասխանել է՝ այս ամռանը բանակցությունները կշարունակվեն, միգուցե աշնանը ավարտվեն: Նրա խոսքով՝ ամեն դեպքում գազի գնի թանկացումը վերաբերվելու է հաջորդ տարվան, սակայն չի մանրամասնել, թե ՌԴ որքան կթանկացնի Հայաստանի վաճառվող գազը»: