22/03/2013 09:10
Նախագահն առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն է կատարելու
«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել:
«Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետների մասին է: Սույն փոփոխությունները, ըստ թերթի աղբյուրների, ուղիղ կապ ունեն այս մարզերում արձանագրված փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Առանձնակի դժգոհությունը, մասնավորապես, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից է, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից:
Առաջին հայացքից տարօրինակ է թվում Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը, քանի որ սույն մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական թվերի, գրեթե կրկնակի առավելությամբ հաղթել է, սակայն մարզկենտրոն Եղեգնաձորում նա պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարզպետների փոփոխությունը ծրագրված է իրականացնել ապրիլի 9-ից հետո»: