22/03/2013 15:58
ԱԺ ներխուժած տղամարդը Վրեժ Գալստյանն է, վիճակը` միջին ծանրության
ԱԺ ներխուժած և հրազենային վնասվածք ստացած տղամարդը Վրեժ Գալստյանն է: Այս մասին Aysor.am-ին հայտնեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Վրեժ Գալստյանը, նրա խոսքով, տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա վիճակը միջին ծանրության է, ստացել է ձախ ազդրի վնասվածք: Հայտնի է, որ Վրեժ Գալստյանը 25 տարեկան է, ապրում է Մասիս քաղաքում:
Նախորդող հրապարակումներ՝ Կրակոցներ Ազգային ժողովի մոտ. Ոստիկանությունը մեկնում է դեպքի վայր