23/03/2013 09:09
ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն արդեն երրորդ անգամ հետաձգվում է
ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն արդեն երրորդ անգամ հետաձգվում է: Սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին, հետո տեղափոխվեց մարտի 29-ը, իսկ այժմ` ապրիլի 13: Այս հետաձգումներին ՀԱԿ-ը ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չներկայացրեց:
ՀԱԿ-ին մոտ կանգնած «168 Ժամի» աղբյուրները ներկայացնում են երեք հանգամանք, որոնք կարող էին պատճառ դառնալ այս հետաձգումների համար: Առաջինը` համագումարը Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը ծառայեցնելն է, երկրորդը` նորագիրների սահմանափակ թիվը, երրորդը`ՍԴՀԿ-ի կարգավիճակի շուրջ անորոշությունը: