23/03/2013 09:43
Գալուստ Սահակյանն ուշացած է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն անհեթեթություն է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին միտինգային եղանակով առաջարկներ ներկայացնելը, բայց կարծում է, որ «Ժառանգության» ղեկավարն այսպիսով կամաց-կամաց ուշքի է գալիս:
«Ժամանակի» դիտարկմանը, թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր առաջարկ է ուղարկել Ս. Սարգսյանին, նա խա՞չ կքաշի դրա վրա, թե՞ կփորձի քննարկել, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ ինչ-որ տեղ ժամանակներ են անցել, բայց ամեն ինչն էլ քննարկելի է: Գոյություն ունեն պայմանավորվելու պատշաճ ձևեր, հեռագրերո՞վ պիտի խոսենք: Եթե խոսելու խնդիր ունի, նախագահը հրավիրել էր: Իսկ նոր հրավերը նախագահի խնդիրն է, թերևս էլի հրավիրի: Թեև արդեն ամեն ինչ ուշացած եմ համարում»: