25/03/2013 18:09
Վ. Սեդրակյանի փաստաբանը վերջապես ստացել է Վերաքննիչի որոշումը
Սիրունյան իրավաբանական գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջապես ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը.
«Այսօր վերջապես ստացանք Վարդան Սեդրակյանի կալանավորման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը: Վարդան Սեդրակյանի հետ ճշտումներ անելուց հետո կներկայացնենք վճռաբեկ բողոք»:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը` Վ. Սեդրակյանին վերցնելով երկամսյա կալանքի տակ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձ պատվիրելու մեջ:
Ավելի վաղ Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր՝ գրեթե վստահ է, որ Վարդան Սեդրակյանի խափանման միջոց կալանքը չի փոխվի։
«Մենք իրատես ենք և մեծ հույսեր չենք կապում, որովհետև այս հոդվածով ոչ մի երկրում հեշտ բաց չեն թողնում: Մենք ունենք երկու խնդիր, մեկը` ինչքանով է օրինական մեղադրանքը և մյուսը, որ Վ. Սեդրակյանի կալանքը օրինական չէ: Մեկը մյուսի հետ կապ չունի և կալանքի մասով մենք բողոքելու ենք մինչև ՄԻԵԴ»,- ասել էր Ալ. Սիրունյանը:
Նախորդող հրապարակում ` Վ. Սեդրակյանի կալանավորման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել
Վ. Սեդրակյանի փաստաբան. Գրեթե վստահ եմ, որ խափանման միջոցը չի փոխվի