25/03/2013 16:50
ԱԺ ներխուժած երիտասարդին տեղափոխում են դատարան
ԱԺ շենք ներխուժած 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին այս պահին տեղափոխում են դատարան: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցի լրատվական բաժնից:
Դատարանում նրան հարկադիր բուժման ուղարկելու վերաբերյալ որոշում կկայացվի, քանի որ երիտասարդը վերջին 2 օրերի ընթացքում իրեն շատ ագրեսիվ է պահել, «պոկել է սիստեմաները, փորձել փախչել», ինչի պատճառով կանչում են ոստիկանների, հոգեբուժական բրիգադ:
Նշենք, որ Վրեժ Գալստյանը նախօրեին տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նա ստացել է ձախ ազդրի վնասվածք: Հայտնի է, որ Վրեժ Գալստյանը 25 տարեկան է, ապրում է Մասիս քաղաքում:
Նախորդող հրապարակում` ԱԺ ներխուժած տղամարդը Վրեժ Գալստյանն է, վիճակը` միջին ծանրության
ԱԺ ներխուժած երիտասարդին վիրահատում են