26/03/2013 09:29
Ստյոպա Սաֆարյանն ու Վարդան Օսկանյանը գաղտնի հանդիպել են
«Իրավունքը» «Բաբասանք» խորագրի ներքո գրել է. «Երեկ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ազատության հրապարակում հայտարարել էր, որ միակ լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Ըստ «Սիվիլիթասին» մոտ կանգնած աղբյուրի` նա Սերժ Սարգսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակից հետո կարճ կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել Վարդան Օսկանյանի հետ, և Սիվիլիթասիչը նրան հորդորել է ամեն կերպ նստել Րաֆֆի Հովհաննիսյանի ականջին և համոզել, որ եթե ՀՀ նախագահն անմիջապես չընդունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը, ապա մնացյալ հարցերով խոսակցությունը կլինի զուտ ժամանակ ձգել և թուլացնել «բարևի հեղափոխությունը»: