26/03/2013 12:39
Նովռուզին Հայաստան է ժամանել 7 հազար 151 մարդ
Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 43 տոկոսով: Այս մասին, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, տեղեկացրել է ԻԻՀ Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգի նահանգապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Այուբ Նաջաֆին:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ մարտի 15-24-ն ընկած ժամանակահատվածում (էսֆանդի 25-ից ֆարվարդինի 4-ը) հայ-իրանական սահմանի Նորդուզի անցակետը հատել է 7 հազար 151 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 43 տոկոսով:
Այուբ Նաջաֆին, ներկայացնելով Իրանի և Ադրբեջանի սահմանը հատած անձանց թիվը, նշել է, որ նույն ժամանակահատվածում իրանաադրբեջանական սահմանը հատել է 34 հազար 723 մարդ, որոնցից միայն 1300-ն են եղել իրանցի: