26/03/2013 17:06
Ս. Մինասյան. Բանակցություններում խոսքը միայն «Ժառանգության» մասին է
«Իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ վերահսկիչ մեխանիզմներ ձևավորելու գործընթացին մասնակցության առումով խոսքը միայն և միայն «Ժառանգության» կամ «Ժառանգության» շուրջ միավորված քաղաքական ուժերի մասին է, այլ ոչ թե ընդդիմադիր դաշտի այլ ներկայացուցիչների մասին` դա կլինի ՀՅԴ-ն, թե Կոնգրեսը»,- անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի` Ս. Սարգսյանին ներկայացված առաջարկություններին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Այնուհետև, անդրադառնալով իշխանությունների ու «Ժառանգության» միջև հնարավոր բանակցությունների ու հնարավոր ձևաչափերի արդյունավետության խնդրին, քաղաքագետն ասաց. «Չեմ կարող ասել, թե որ ձևաչափը կլինի առավել արդյունավետ, քանի որ դա կախված է նրանից, թե` կոնկրետ Ր. Հովհաննիսյանը ոնց է դիտարկում հետընտրական զարգացումները»:
«Կամ հարց է առաջանում` չնայած բանակցային գործընթացներին, արդյո՞ք ինքը մնալու է ընդդիմություն, թե նախագահ Սարգսյանի առաջարկած որոշ պայմանների դեպքում կմիանա իշխող կոալիցիոն ուժին»,- հավելեց Ս. Մինասյանը: