27/03/2013 15:37
Ինքնասպանության փորձ արած աղջիկը հոգեկան շեղումներ է ունեցել. Աղբյուր
Հալաբյան փողոցի 38 շենքի 18-ամյա բնակչուհի Ա. Մ.-ն, ով այսօր առավոտյան փորձել էր ինքնասպան լինել, Aysor.am-ի տեղեկությունների համաձայն, նախկինում ևս ինքնասպանության փորձ է կատարել, և ունի հոգեկան շեղումներ: Բացի այդ, աղբյուրը նշեց, որ աղջկա մոտ կրոնական գրականություն չի հայտնաբերվել, ինչպես տեղեկացվում էր նախօրոք:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Aysor.am-ի հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Մ.-ն սպառնում է ինքնասպանության նպատակով իրեն ցած նետել:
Նշված վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը, 1-03 ծառայության շտապօգնության խումբը և Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
Աղջիկը բանակցությունների ադյունքում չի դիմել այդ քայլին: