27/03/2013 10:50
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է
Մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի համաշխարհային օր: Այս տոնը սկսել են նշել 1961-ից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ Կոնգրեսի պատվիրակների նախաձեռնությամբ, որն էլ հետագայում հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից:
Թատրոնի օրը թատրոնի մարդկանց տոնն է. սա դերասանների, բեմադրիչների, պրոդյուսերների, թատրոնի լուսային, ձայնային օպերատորների, դեկորացիայի մասնագետների և անգամ տոմսավաճառների ու հանդերձապահների օրն է:
Թատրոնը միայն դերասանն ու բեմադրիչը չեն, ու ինչպես ժամանակին գրել է ռուս մեծ բեմադրիչ ու թատերական դերասանական վարպետության ուսուցիչ Կոնստանտին Ստանիսլավսկին տոմսավաճառի մասին «…թատրոնը սկսվում է թատրոն մտնելու պահից: Դուք առաջինն եք ընդունում եկող հանդիսատեսին»: Այս տողերն էլ հետագայում փոխվել են թևավոր խոսքի. «Թատրոնն սկսվում է կախիչից»:
Նշենք, որ «թատրոն» բառը գալիս է հին հունարեն theatron բառից, որը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»:
Թատրոնի մասին առաջին վկայությունները թվագրվում են մ.թ.ա. 2500 թ.: Առաջին թատերախաղերը տեղի են ունեցել Եգիպտոսում, և եգիպտական դիցարանն է հիմք հանդիսացել առաջին սյուժեների համար:
Հայաստանյան թատերկան պատմությունը հիշում է հայոց արքա Արտավազդին, ով մթա 1-ին դարում ոչ միայն թատերգրություններ էր հեղինակում, այլև խաղում էր: