28/03/2013 15:02
Ա. Մովսիսյան. «Զվարթնոց» օդանավակայանի գները բարձր չեն
««Զվարթնոց» օդանավակայանի գները բարձր չեն»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Նա նաև հավելեց, որ դիմել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներին` պատրաստել «Զվարթնոցի» ծառայությունների արժեքի վերաբերյալ վերլուծություններ:
Ա. Մովսիսյանի դիտարկմամբ, թույլ մասնագիտական վերլուծությունների արդյունքում, հավանական է բարձր գներ արձանագրվեն` եթե լիարժեք չեն տիրապետում օդային գործունեության նրբություներին:
Հնարավոր է Զվարթնոցն ամբողջական ծառայությունների փաթեթ է առաջարկում, որի մեջ տարբեր ծառայություններ կան, իսկ համարժեք ծառայությունն այլ օդանավակայնում կարող է ավելի ցածր լինել: Նա նաև մատնանշեց Հայաստան վառելք ներկրելու դժվարությունները, ցամաքային ճանապարհով որոշ ծառայություններ ստանալը և այլն: