28/03/2013 16:10
Բեյրութի ավիացիոն իշխանություններն «Արմավիայում» աուդիտ կանցկացնեն
«Բեյրութի ավիացիոն իշխանությունները ցանկություն են հայտնել «Արմավիայում» աուդիտ իրականացնել, մենք համաձայնություն տվել ենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Ա. Մովսիսյանը նշեց, որ լիբանանյան կողմի ուշացման պատճառը գուցե այդ երկրի կառավարության փոփոխությունն է:
Ինչ վերաբերում է Քուվեյթի հետ օդային հաղորդակցության իրականացմանը, ապա ՔԳՎ ղեկավարի փոխանցմամբ, Քուվեյթն առաջարկել է իրականացնել ավիափոխադրումներ, տրամադրվում էին լրացուցիչ արտոնություններ, սակայն Հայաստանի համար թռիչքները ծախսատար են: Հայկական կողմը Քուվեյթին է առաջարկել իրականանցնել դրանք, սակայն ըստ Ա. Մովսիսյանի, քուվեյթյան կողմը ևս զգուշավոր է: