28/03/2013 09:35
«Հայինկասացիայի» աշխատակիցները ձայներ են հավաքագրում հօգուտ ԲՀԿ-ի՞
Ավագանու ընտրություններում կուսակցությունների օգտին ձայներ ապահովելու աշխատանքները մեկնարկել են: Ըստ «Հրապարակի», ձայներ ապահովելու գործին լծվել են նաև «Հայինկասացիայի» աշխատակիցները, իսկ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն Կենտրոնական բանկի սեփականությունն է:
«Ըստ տրամաբանության, Արթուր Ջավադյանի ղեկավարած գերատեսչության աշխատակիցները պետք է աշխատեին իշխող կուսակցության` ՀՀԿ-ի օգտին, սակայն արտառոցն այն է, որ, տարածված լուրերի համաձայն, աշխատում են հօգուտ ԲՀԿ-ի: Նկատենք, որ «Հայինկասացիայի» աշխատանքի կուրացիան իրականացնում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը»,-գրել է թերթը: