28/03/2013 09:39
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է Ր. Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը
«Ժողովուրդի» տեղեկություններով` այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին կայանալիք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին` ուղղված Ս.Սարգսյանին: Նշվում է նաև, որ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ հարցեր:
«Ժողովուրդը» ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձել է պարզել տեղեկությունների իսկությունը: «Հավատացեք ինձ, յուրաքանչյուր գործադիր մարմնի նիստի ժամանակ մեր օրակարգում լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական և այլ հարցեր»,- ի պատասխան ասել է Շարմազանովը: