29/03/2013 16:33
Հայաստանը Իրաքին կվաճառի 250 հազար գլուխ ոչխար
Հայաստանում այժմ կա 250 հազար ոչխարի գլխաքանակի ավելցուկ, որը վաճառվելու է Իրաքի հանրապետությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ համապատասխան նախնական պայմանավորվածությունը իրաքյան կողմի հետ ձեռք է բերվել Իրանում` հանդիպման ժամանակ:
Ա. Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Սյունիքի արոտավայրերը վարձակալության տալու խնդրին, և նշեց, որ եղել է միայն նախնական պայմանավորվածություն և պաշտոնական բնույթ չի ունեցել:
ԳՆ ներկայացուցիչը ավելի հավանական է համարում Իրանին ոչխարի գլխաքանակի վաճառքը, քանի որ Հայաստանում առկա է ոչխարի գլխաքանակի ավելցուկ:
Ներկայումս խոզի մսի 1 կիլոգրամը տատանվում է 2200-2300 դրամի սահմաններում, իսկ գառան միսը` 3 հազարի: