29/03/2013 12:32
«Եվրատեսիլ-2013»-ին «Դորիանսը» ելույթ կունենա մայիսի 16-ին
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում՝ 11 համարի ներքո:
Մրցույթի պաշտոնական կայքից հայտնում են, որ այս տարի մրցույթի ելույթների հերթականությունը որոշվել է շոուի պրոդյուսերների կողմից:
Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրները.
1. Լատվիա
2. Սան-Մարինո
3. Մակեդոնիա
4. Ադրբեջան
5. Ֆինլանդիա
6. Մալթա
7. Բուլղարիա
8. Իսլանդիա
9. Հունաստան
10. Իսրայել
11. Հայաստան
12. Հունգարիա
13. Նորվեգիա
14. Ալբանիա
15. Վրաստան
16. Շվեյցարիա
17. Ռումինիա
Առաջին կիսաեզրափակչում` մայիսի 14-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները.
1. Ավստրիա
2. Էստոնիա
3. Սլովենիա
4. Խորվաթիա
5. Դանիա
6. Ռուսաստան
7. Ուկրաինա
8. Նիդերլանդներ
9. Մոնտենեգրո
10. Լիտվա
11. Բելառուս
12. Մոլդովա
13. Իռլանդիա
14. Կիպրոս
15. Բելգիա
16. Սերբիա
Մեծ հնգյակի երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և նախորդ տարվա հաղթող երկիրը` Շվեդիան ելույթ կունենան միայն եզրափակչի օրը` մայիսի 18-ին:
«Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը, մասնակցում է 39 երկիր: