29/03/2013 09:17
Հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրը կալանավորվել է
Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը՝ Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ: «Հրապարակը» գրում է, որ Ռ.Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչև 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը:
«Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետությանը պատճառած շուրջ 85 մլրդ դրամ վնասի համար: Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող և այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում՝ վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է»: