29/03/2013 14:12
Կ. Անդրեասյան. Ես շնորհակալ եմ, բայց ոչինչ պարտական չեմ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալ է խորհրդարանի մեծամասնությանը իրեն ընտրելու համար, սակայն ոչինչ պարտական չէ նրանց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կ. Անդրեասյանը, նշելով, որ այժմ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ իր հասցեին ուղղված քննադատություններ են անում:
«Եթե որևէ մեկն իմ աշխատանքով բավարարված չէ, ես հաջորդ քառօրյայի ընթացքում այնտեղ եմ լինելու, այդ հարցը կարելի է քննարկել այնտեղ: Ինձ ընտրել են այն ժամանակ կոալիցիայի անդամ կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն այստեղ եմ իմ աշխատանքը կատարելու համար»,- ասաց նա: