30/03/2013 09:32
«Երիտասարդականի» գետնանցումը տրվե՞լ է ՊԵԿ նախագահին
«Ժամանակի» տեղեկություններով, Աբովյան փողոցում Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող հսկա գետնանցումը տրվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:
«Հիշեցնենք, որ այդ անցումից վերջերս հանեցին գրավաճառներին: Գործընթաց, որն ավելի վաղ էր սկսվել՝ մոտ մեկ տարի առաջ, բայց վարձակալներին հաջողվեց այն մի փոքր հետաձգել: Անցումում կա նաև հսկա տարածություն, որտեղ խորհրդային տարիներից ի վեր բազմաթիվ խանութներ կան: Մեր տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանին հենց այդ տարածքն է անհրաժեշտ, որտեղ ՊԵԿ նախագահը ցանկանում է վերանորոգումից հետո հսկա խանութ բացել: Չի բացառվում, սակայն, որ վերանորոգի և վարձակալության տա»,- գրել է թերթը: