01/04/2013 11:16
Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» չի գնա. Ապրիլմեկյան կատակը աղմուկ բարձրացրեց
«Գոռ Սուջյանի և Գոհար Գասպարյանի միջև որևէ ընդհարում չի եղել, առաջին անգամ եմ նման բան լսում: Աշխատանքները ընթանում են բնականոն հունով, սակայն առայժմ ուշադրությունը կենտրոնացված է ապրիլի 6-ին կայանալիք համերգի վրա»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դորիանս» խմբի մամուլի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանը:
Նշենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն` երեկ լուրջ ընդհարում էր տեղի ունեցել «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի և «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանի միջև, և վերջինս վաղը պաշտոնապես հայտարարելու էր իր` «Եվրատեսիլին» չմասնակցելու մասին:
Պաչզվեց, որ այս լուրն ընդամենը լրատվամիջոցների ապրիլմեկյան կատակների շարքից էր: