02/04/2013 12:22
Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է: Նա ստացել է աջ քունքի շրջանում հրազենային վնասվածք: Սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռևս չի հայտնաբերվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի կապակցությամբ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախորդող հրապարակում՝ Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին. Հնարավոր է` նրան սպանել են