02/04/2013 10:23
Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին. Հնարավոր է` նրան սպանել են
Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, համայնքապետին սպանել են:
Հրաչ Մուրադյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրման մարտերին, երկար տարիներ եղել է գյուղապետ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55