02/04/2013 09:46
Հայրիկյանի վրա կրակել են նրա իսկ մեղքո՞վ
«Հրապարակի» տեղեկություններով, մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև: Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է` դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. «Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»:
Թերթի աղբյուրը նաև նշում է, որ այս անձինք լիովին ու միանգամից ընդունել են իրենց մեղքը և բազում ապացույցներով հաստատել դա: Այնպես որ, մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները բացարձակապես ոչ մի հիմք չունեն: