02/04/2013 09:22
ՀԱԿ-ում մտադիր են տեղամասային հանձնաժողովի տեղերը վաճառե՞լ ԲՀԿ-ին
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀԱԿ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին բուռն վեճեր են ծագել, թե ինչպես տնօրինել տեղամասային հանձնաժողովների տեղերը երևանյան ընտրություններում, և հատկապես նախագահների և քարտուղարների քվոտաները:
Ասում են, թե այդտեղ կան երկու մոտեցումներ. Լևոն Զուրաբյանը կողմնակից է, որ այդ տեղերը տնօրինեն սեփական կադրերով, իսկ Արամ Մանուկյանն ու հատկապես Գագիկ Ջհանգիրյանն այն կարծիքին են, որ գլխացավանք պետք չէ, և անհրաժեշտ է պարզապես վաճառել այդ տեղերը ԲՀԿ-ին ու դրանով օգտակարը համատեղել հաճելիի հետ նաև լրացուցիչ մուտքեր ապահովելով կուսակցության բյուջե»: