02/04/2013 15:16
Այսօր Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վճռաբեկ բողոք կներկայացվի
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վճռաբեկ բողոքն այսօր կներկայացվի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` Վ. Սեդրակյանը շարունակեց մնալ կալանքի տակ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձ պատվիրելու մեջ:
Ավելի վաղ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը` Վ. Սեդրակյանին վերցնելով երկամսյա կալանքի տակ:
Նախորդող հրապարակում` Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված
Վ. Սեդրակյանի կալանավորման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել