03/04/2013 14:57
Նախարար. Աշխատանքային միգրացիան պետք է կանոնակարգվի
Հայաստանի աշխատանքային միգրացիան պետք է կանոնակարգվի, պետք է ճիշտ գնահատել իրավիճակը, նաև ռիսկերը, որից հետո կարելի է գտնել աշխատանքային միգրացիայի առաջացրած խնդիրների լուծումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով ներկա էր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» եռամյա ծրագրի շնորհանդեսին:
Նախարարը կաևորեց ծրագիրը աշխատանքային միգրացիայի կանոնակարգման տեսանկյունից, նշելով, որ սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում մշակվում է նոր մեթոդաբանություն: Խոսքը ոչ թե ֆինանսական աջակցության, այլ տեղական սոցիալական ծրագրերի ներդրման մասին է:
«Եվրամիությունը կարևորում է միգրացիայի կառավարումը»,- նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և թվարկեց մի շարք խնդիրներ, որոնց աղբյուրը հանդիսանում է միգրացիան` սեռավակների փոխանցում, հոգեբանական, սոցիալական, զբաղվածության խնդիրներ:
Նշենք, որ եռամյա ծրագիրը նախաձեռնել է Եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: