03/04/2013 09:07
ՊԵԿ նախագահը կնշանակվի փոխվարչապետ, իսկ Վաչե Գաբրիելյան՝ ԿԲ ղեկավար
Չնայած Սերժ Սարգսյանը բաց տեքստով հասկացրեց, որ չի պատրաստվում կադրային փոփոխություններ անել, սակայն «Հրապարակի» փոխանցմամբ՝ կրկին լուրեր են շրջում, թե փոփոխություններ կլինեն:
Խոսում են, որ փոխվարչապետի պաշտոնին է նշանակվելու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով համակարգելու է ՊԵԿ-ի և նրա հետ միավորված ֆինանսների նախարարության աշխատանքները: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ոմանք տեսնում են Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում: Անհայտ է ԿԲ ներկայիս ղեկավար Արթուր Ջավադյանի ճակատագիրը»: