03/04/2013 09:04
Նախագահի արարողակարգի բաժինը լծվել է ինաուգուրացիայի աշխատանքներին
Նախագահական արարողակարգային ծառայությունը լծվել է ապրիլի 9-ին ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի կազմակերպման աշխատանքներին: Դրսից շատ հյուրեր չեն լինելու, ըստ ամենայնի, արարողությանը ներկա կլինի ՌԴ-ից Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, Չինաստանից՝ մեծ պատվիրակություն: Հյուրերի ցանկը դեռ ճշտվում է. գրել է «Հրապարակը»:
«Ինչ վերաբերում է «ներքին» հյուրերին, ապա ԲՀԿ առաջնորդի խոսնակը կրկնեց, որ դեռ չի խոսել արտասահմանից վերադարձած Ծառուկյանի հետ, ու չգիտեն՝ մասնակցելո՞ւ է նա, թե՞ ոչ: Իսկ ՀՀԿ-ից հայտնեցին, թե իր գործն է՝ ուզում է մասնակցի, ուզում է՝ չէ: Թեև երեկ Գալուստ Սահակյանն ասել էր, որ Ծառուկյանը խմբակցության ղեկավար է և պարտավոր է մասնակցել երդմնակալությանը: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չէր պատասխանում հեռախոսազանգերին՝ վերջինիս մասնակցության հարցը մնաց առկախ»,- հավելել է թերթը: