03/04/2013 09:27
«Արմավիայի» սնանկացման հետևանքով մոտ 400 մարդ դարձավ գործազուրկ
Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիայի» սնանկացմամբ գործազուրկ են դառնում ընկերության մոտ 400 աշխատակիցները: Ավիաընկերությունն օդաչուներին պարտք է 5 ամսվա աշխատավարձ՝ 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. մարտ: Այս մասին «Ժամանակին» տեղեկացրել է ավիաընկերության օդաչուներից մեկը, ում խոսքով սնանկ հայտարարելու պահին ավիաընկերությունում աշխատում էին մոտ 50 օդաչուներ, որոնցից յուրաքանչյուրի աշխատավարձը տատանվում է ամսական մոտ 2-3 մլն դրամի սահմաններում:
Շատ մոտավոր հաշավարկներով՝ դա կազմում է շուրջ 600 մլն դրամ: Բացի օդաչուական կազմից՝ «Արմավիան» չի վճարել նաև բորտուղեկցորդների և ավիաինժեներների աշխատավարձը:
«Արմավիայի» սնանկացմամբ գործազուրկ է դառնում ընկերության մոտ 400 աշխատակիցներ: Թե ինչ կլինի նրանց հետ՝ իշխանությունը կգտնի՞ արդյոք նոր ընկերություն, որը հետաքրքրված կլինի հայկական ավիացիոն շուկայով, թե՞ ի վերջո իրականություն կդառնան շրջանառվող լուրերը և կստեղծվի պետական ավիաընկերություն, պարզ կլինի մոտ ապագայում: