03/04/2013 09:49
Սյունիքի մարզի Վանեք համայնքում վերջին երեխան ծնվել է 4 տարի առաջ
Սյունիքի մարզի Վանեք համայնքում վերջին երեխան ծնվել է 4 տարի առաջ: Այս մասին «Ժողովուրդին» հայտնել է Վանեքի համայնքապետ Սամվել Առաքելյանը:
Նշենք, որ այս կարգավիճակում է նաև նույն մարզի Լծեն համայնքը: Վանեքում այս պահին ապրում է ավելի քան 40 մարդ, իսկ դպրոցի աշակերտների թիվը 11-ն է: Գյուղապետը նշել է.«Էդ փոքրիկն էլ ծնվել է 4 տարի առաջ: Դե հիմա ես ի՞նչ անեմ: Ես այս գյուղում անասնաֆերմա ունեմ և աշխատելու նպատակով մի երկու ընտանիք եմ բերել գյուղ, որպեսզի գոնե կարողանամ այդ կերպ լցնել գյուղը: Մեզ մոտ` գյուղում, խայտառակ վիճակ է, հիմնականում փախստականներ են ապրում»: Նրա խոսքով` ծերացող մարդկանց թիվը գերազանցում է երիտասարդների թվին: