04/04/2013 18:25
Կառավարությունը կաջակցի վերամշակող ճյուղին և արտահանմանը
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց համատեղ խորհրդակցություն հրավիրել, որին կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարությունների, նաև` կենտրոնական բանկի աշխատակցիները: Առաջարկությունն ուղղված էր գյուղատնետսության նախարար Սերգո Կարապետյանին:
Վարչապետը նշեց, որ 2012 թ.-ի բերքի իրացման խնդիրների հետ կապված` տարբեր համայնքներից տեղեկատվություն է ստանում, խոսքը գնում է վարկավորմանը, որոնք անհրաժեշտ են վերամշակող ճյուղին բերքի սեզոնին գնումների համար: «Հիմա, երբ որ սկսվի մթերումների շրջանը էլի խնդիրների առջև ենք կանգնելու՝ դրանց ակտիվները ու սեփական կապիտալը բավարար չէ, որպեսզի վարկային միջոցներ տրամադրվեն գնումներ իրականացնելու համար»,- ասաց վարչապետը:
Տ. Սարգսյանը նշեց նաև, որ Ռուսաստանի տարբեր մազերի հետ կապեր կան և հետաքրքրվում են, թե Հայաստանը ինչ գյուղմթերք կարող է տրամադրել: Բերքի իրացման խնդիրները հնարավորինս հարթ լուծելու համար, վարչապետն առաջարկեց երկշաբաթյա ժամկետում խորհրդակցություն հրավիրել` հասկանալու, թե գյուղոլորտւմ ինչ խնդիրներ կան և ինչ ծրագրեր կարող են առաջարկվել:
Նա նաև Կենտորնական բանկի նախագահին առաջարկեց տեղեկատվություն տրամադրել վերամշակող կազմակերպությունների վարկային պարտավորություններ վերաբերյալ, և կարող են ձեռնարկությունները վարկային միջոցներ ստանալ` գնումների համար: «Առանց պետության ակտիվ մասնակցության գյուղատնտեսությունը 2013թ-ին լրջագույն խնդիրներ կունենա»,- շեշտեց վարչապետը: