05/04/2013 11:48
Ա. Բաղդասարյան. «Կարֆուրը» այս տարի մուտք կգործի Հայաստան
««Կարֆուրի» ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, նրանք տրամադրված են այստեղ աշխատել»,- նախօրեին Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ընդգծելով, որ թիմը հավաքվում է, կա ճանապարհային քարտեզ:
«Նրանք հենց այս տարի մուտք կգործեն Հայաստան»,- ասել է Ա. Բաղդասարյանը:
Նշենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր՝ կառավարությունը շահագրգռված է, որ «Կարֆուրի» նման հեղինակավոր ընկերությունները մուտք գործեն Հայաստան: Այն կավելացնի մրցակցությունը և հնարավորություն կտա բնակչությանը ավելի մատչելի ապրանքներից և ծառայություններից օգտվել:
Հիշեցնենք, որ նախնական հայտարարությամբ, «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։
«Կարֆուրը» տարբեր երկրներում ունի ավելի քան 15 հազար առևտրային կենտրոն և հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, ինչի արդյունքում կարող էր համեմատաբար էժան ապրանքներ վաճառել Հայաստանում. օրինակ՝ նույն ձեթը, շաքարավազը, ալյուրը և այլն։