05/04/2013 09:25
Սպանված գյուղապետը վաղուց է եղել իրավապահների ուշադրության կենտրոնում
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանը, ով ապրիլի 2-ին սպանվել է գյուղապետարանի շենք մտնելիս, որոշ ժամանակ առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ոստիկանությունից թերթին փոխանցել են, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ: Թե ինչ գործով է Հրաչ Մուրադյանը կանչվել ոստիկանության 6-րդ վարչություն, երեկ թերթի չի հաջողվել պարզել: