05/04/2013 15:18
Ապրիլի 11-ին Դորիանսի համերգը չի կայանա
«Ապրիլի 11-ին հայտարարված Դորիանսի համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է:
Դորիանսն իր անունից ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին»,- այս մասին ասված է Դորիանս խմբի տարածած հաղորդագրության մեջ: