05/04/2013 09:41
ՀԱԿ կուսակցության համագումարի հրավիրյալների ցանկը դեռ չի կազմվել
Ապրիլի 13-ին կայանալիք նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարի հրավիրյալների ցանկը դեռ չի կազմվել, բայց մի բան հստակ է՝ դրանց թվում չեն լինի իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ ԲՀԿ-ին հրավեր կլինի՞, «Հրապարակի» հարցին, Վահագն Հայոցյանը պատասխանել է: «Դեռ չենք որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կքննարկենք»: Համագումարի օրակարգում կլինեն կանոնադրական փոփոխությունների, ծրագրային և այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարը, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն