06/04/2013 10:19
Ինքնաբացարկ են հայտնել ՕԵԿ և «Առաքելություն» կուսակցության մեկական թեկնածու
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրացված քաղաքական ուժերից երկուսի՝ «Օրինաց երկիր» և «Առաքելություն» կուսակցությունների ընտրական ցուցակներից մեկական թեկնածուներ այսօր ինքնաբացարկ են հայտնել՝ դիմումներ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, հետագա ընտրապայքարից հրաժարվել է ՕԵԿ ցուցակի 57-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՕԵԿ անդամ, «Բաղդասար» ՍՊԸ-ի տնօրեն Վրույր Խաչատրյանը, իսկ «Առաքելությունից»՝ ցուցակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից, անկուսակցական Արա Պետրոսյանը: