08/04/2013 13:49
Երևանի կոնյակի գործարանը խաղողագործների հետ յոթ տարվա պայմանագիր կկնքի
Այս տարի Երևանի կոնյակի գործարանն առաջին անգամ խաղողագործների հետ կնքելու է յոթ տարի ժամանակով պայմանագիր: Այս տարի պայմանագրեր են կնքվելու 413 խաղողագործների հետ: Այս մասին լրագրողներին ասաց Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ առաջիկայում նման պայմանագրեր կկնքվեն 2500 խաղողագործների հետ:
Ա. Գրիոգրյանի փոխանցմամբ՝ հայկական կոնյակի արտադրության մեջ օգտագործում է հայկական խաղողի հինգ տեսակ` գառանդամակ, ռագացտելի, կանգուն, ոսկեհատ, լալվար: Թույլատրվում է մինչև տասներեք տեսակ:
Հայաստնում, նրա փոխանցմամբ, մեկ հա-ից ստանում են մինչև ութ տոննա խաղող, առավելագույնը կարող են ստանալ մինչև եռեսուն տոննա, իսկ թե ինչո՞ ւ է Հայաստանում մեկ հա-ի արտադրողականությունը ցածր, նրա մեկնաբանմամբ, դա կապված է խաղողի այգու որակից և խաղողի մշակման կուլտուրայից: