08/04/2013 11:40
Ոսկերչության և ադամանադագործության ոլորտում 16 տոկոս աճ է գրանցվել
Ոսկերչությունը և ադամանդագործությունը Հայաստանի արդյունաբերության կարևորագույն ոլորտներից են և համարվում են գերակա ճյուղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոլորտների զարգացման թեմայի շուրջ խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ մշակվել է ոլորտի ռազմավարություն, ադամանդագործության և ոսկերչության արտահանման ուղղված ծրագրեր: Ըստ Նրա՝ ոլորտի աճի տեմպերը 16 և ավելի տոկոս են կազմում, արտահանման տեմպերը նույնպես աճել են:
Նշենք, որ Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանը վերջերս ընտրվել է Ռուսաստանի ոսկերիչների գիլիդիայի նախագահ:
Գ. Գևորգյանը նշեց, որ Հայաստանում տեղի խնդիր կա, չեն կարողանում ոսկերիչների հրավիրել Հայաստան, քանի որ չեն կարողանում համապատասխան տեղ գտնել: Օդանավակայանում մերժել են, նախօրեին նաև մերժել են շենք տրամադրել: Գ. Գևորգյանը Հայաստանում ոսկերիչների աշխատանքը կարևորեց աշխատատեղերի, ներդրումների ներգրավման առումով:
Հայաստանում գործում է 38 ոսկերչական գործարան, որից 6-ը ադամանդագործական է: