09/04/2013 19:38
«Ա. Մարտիրոսյանը ծեծի է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանություն»
ՀՀ ոստիկանությունը շուտով հայտարարություն կտարածի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանություն բերելու և նրան արյունլվա անելու տեղեկատվության վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Aysor.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Ա. Մարտիրոսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարին այլ մարդ պատասխանեց, ով չներկայացավ և նշեց, որ Ա. Մարտիրոսյանը կորցրել է իր հեռախոսը և ինքը պատրաստվում է նրան վերադարձնել այն:
Նշենք, որ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` «Ժառանգության» փոխնախագահ Ա. Մարտիրոսյանին Բաղրամյան պողոտայի երթի մեջ դաժան ծեծի են ենթարկել և արյունլվա տեղափոխել են ոստիկանություն: