09/04/2013 16:03
Եղիա Ներսիսյանը և Վարդգես Պետրոսյանը բերվել են ոստիկանություն
Եղիա Ներսիսյանը և Վարդգես Պետրոսյանը բերվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածի (Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով) հիմքով:
Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախորդող հրապարակում՝ Հաղորդագրություն. Նախախորհրդարանի անդամների ապօրինի ձերբակալել են