09/04/2013 09:20
Ամերիկյան դաշնակցական շեֆերը սպառնացել են կտրել ՀՅԴ-ի ֆինանսավորումը
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` ներսում եղել է բավականին թեժ վեճ, թե արդյոք պետք է մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը։
Ի վերջո, ընդունվեց ՀՅԴ ԳՄ հայտնի հայտարարությունը, սակայն մեր աղբյուրը մատնանշում է, որ ԳՄ-ն վերջնականապես հակվեց այդ որոշմանը, երբ ամերիկյան դաշնակցական շեֆերը կրկին սպառնացին, որ կկտրեն ֆինանսավորումը։ Հիշեցնենք, որ ժամանակին այդ ֆինանսավորման կրճատման սպառնալիքի իրականացման հետևանքով զգալիորեն տուժեցին դաշնակցական հայաստանյան լրատվամիջոցները, այդ թվում՝ և նրանց հեռուստաալիքը»: