10/04/2013 16:33
Բացահայտվում են «Արմավիայի» սնանկացման գաղտնիքները
«Արմավիան» բոլոր օդանավակայաններում, ամեն տեղ պարտք է, դրա համար չեն թողնում թռչել, ինքն էլ հայտարարել է սնանկության մասին: Այսօր լրագրողներին «Արմավիայի» սնանակության գաղտնիքը բացահայտեց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Նա նաև այն կարծիքին է, որ «Արմավիան» արհեստական սնանկացնում են, որ տան ինչ-որ մեկին և նրա համար տարօրինակ է, որ «Արմավիան» այս վիճակում է ու իշխանությունից ձայն չկա»:
Մեկնաբանելով այն խոսակցությունները, որ օդային օրենսգիրք չունենք, Շ. Պետորսյանը նշեց, որ հոյակապ օրենքներ կան, սակայն ո՞ւմ է պետք օդային օրենսգիրքը, եթե օրենքները չեն կիրառվելու:
Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն էլ թվարկելով սնանկացման միջոցները՝ նշեց, որ սնանկացումը նաև պարտքերից ազատվելու միջոց է:
Նա նաև կարևորեց ոլորտի ռազմավարություն ունենալու գաղափարը. «Յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է ունենա ռազմավարություն և դրանից բխող քաղաքականություն»: