10/04/2013 09:08
Կարեն Կարապետյանը ոչ մի դեպքում չի վերադառնա Հայաստան
«Ժամանակը» գրել է, որ Մարզահամերգային համալիրում անցկացվող Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը համալիր էր եկել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետ: Նրանց ուղեկցում էր «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանը:
Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա Հայաստանում հանդիպում է քաղաքական շրջանակների հետ, և քաղաքական շրջանակներում շրջանառվում է նրան վարչապետ նշանակելու հարց, պատասխանել է՝«Ոչ, ոչ»: Դիտարկմանը, եթե նրան Հայաստանում պաշտոն առաջարկվի, կվերադառնա՞ Հայաստան, վերջինս կարճ պատասխանել է ոչ: